Y Logo
Ի՞նչն է սպառնում սրտի առողջությանը ամռանը և ինչպե՞ս պաշտպանվել

Ի՞նչն է սպառնում սրտի առողջությանը ամռանը և ինչպե՞ս պաշտպանվել

Արևն ու շոգն ամենամեծ վտանգ են ներկայացնում թույլ սիրտ ունեցող մարդկանց համար։ Բարձր ջերմաստիճանի դեպքում օդում թթվածնի պարունակությունը նվազում է։ Մարմնի թթվածնային քաղցը կանխելու համար սիրտը սկսում է աշխատել ուժեղացված ռեժիմով։
Մյուս վտանգը ջրազրկումն է։ Շոգի ժամանակ առաջանում է ակտիվ քրտնարտադրություն, որը կանխում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը։ Արդյունքում մարմինը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչը հանգեցնում է արյան խտացման և թրոմբների զարգացման ռիսկի բարձրացման:
Արևի տակ երկար մնալը, շոգին ֆիզիկական աշխատանք կատարելը, ալկոհոլի և էներգետիկ ըմպելիքների օգտագործումը հանգեցնում են արյան ճնշման բարձրացման։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային հիպերտոնիայով, սրտի կորոնար հիվանդություններով և սրտանոթային համակարգի այլ պաթոլոգիաներով հիվանդների համար։ Արյան բարձր ճնշումը կարող է հրահրել հիպերտոնիկ ճգնաժամի զարգացում, սրտի կաթվածի կամ ինսուլտի առաջացում:
Ինքնազգացողության վատթարացումը կանխելու համար ցանկալի է զբոսանքները կատարել առավոտյան և երեկոյան ժամերին, երբ օդի ջերմաստիճանն ավելի ցածր է։ Ֆիզիկական ակտիվությունը, ինչպիսին է այգեգործությունը, նույնպես ցանկալի է հետաձգել ավելի զով ժամերին: Երբ դուրս եք գալիս արևի տակ, անպայման գլխարկ դրեք։
Օրգանիզմի ջրազրկումից խուսափելու և թրոմբագոյացումը կանխելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում շատ մաքուր չգազավորված ջուր խմել։
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4